Բաղադրությունը՝ ցորենի բարձրակարգ ալյուր, ֆիննական կարագ, շաքարավազ, ֆիննական չոր կաթ, հավկիթ, կերակրի աղ, ֆիլտրացված ջուր, չոր խմորիչ։
Պահպանել -18°C ջերմաստիճանային պայմաններում, սառցարանային խցում:
Ապասառեցումից հետո նորից չսառեցնել։
Զտաքաշը՝ 360 գ. ±3%
Պիտանելիության ժամկետը՝ պահպանման պայմանները պահպանելու դեպքում՝ 4 ամիս արտադրման օրից:
Առանց հավելումների
Վայելիր թարմ թխած կրուասաններ՝ տանը: Փաթեթավորումից հանել ցանկալի քանակությամբ կրուասանները և շարել յուղաթղթով պատված թխման տապակի վրա՝ միմյանցից 3 սմ հեռավորության վրա, ապա վրան հարած ձու քսել, թողնել 30 րոպե մինչ փափկի։ Միացնել ջեռոցը 200°C ջերմաստիճանի տակ, որ այն լավ տաքանա, ապա ջեռոցի ջերմաստիճանը իջեցնել 180°C և թխել 15-20 րոպե՝ մինչև կրուասանները ոսկե դարչնագույն դառնան: Վայելի՜ր...