Որորնեք և սեղմե՛ք Enter

Գլյուտենի մասին «Valio»-ի հայտարարությունը

Գլյուտենից զերծ մնալու ապահովումը. «Valio»-ի՝ ալերգենների կառավարման համապարփակ մոտեցումը

Սնձանը (գլյուտեն) «Valio»-ի ալերգենների կառավարման համակարգում, որն ընդգրկում է ալերգենների վերահսկում մատակարարման ամբողջ շղթայում՝ հումքից մինչև պատրաստի արտադրանք, համարվում է ալերգեն: Բոլոր մատակարարները պարտավոր են մանրամասն տեղեկատվություն տրամադրել մատակարարվող հումքում ալերգենների պարունակության և դրանց՝ մատակարարվող հումքի մեջ այլ ճանապարհով չհայտնվելու՝ չաղտոտելու կառավարման համակարգերի վերաբերյալ: «Valio»-ն պարբերաբար իրականացնում է համապարփակ աուդիտի գործընթաց՝ ալերգենների կառավարման ընթացակարգերի ապահովման նպատակով։

«Valio»-ի HACCP համակարգում գլյուտենի վերահսկողությունը կարևոր բաղադրիչ է, որն իր մեջ ներառում է խիստ հիգիենիկ պայմանների ապահովումը: Պահեստներում սնձան պարունակող հումքը պիտակավորվում և պահվում է առանձին: Արտադրության ժամանակացույցերը կազմված են այնպես, որ սնձանով աղտոտման ռիսկերը հասցվեն նվազագույնի, այն է՝ վերջինը վերամշակվում է գլյուտեն պարունակող արտադրանքը: Ընկերությունը սահմանել և իրականացնում է մանրակրկիտ մաքրման ընթացակարգեր: Աշխատակիցները մշտապես վերապատրաստվում են ալերգենների վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու համար, ինչպես նաև՝ անվտանգության նպատակով, պարբերաբար փորձանմուշառումներ են կատարվում՝ սարքավորումների, ձեռնարկության ներսում և վերջնական արտադրանքի վրա գլյուտենի հետքեր հայտնաբերելու նպատակով [փաստաթղթի բնօրինակը